Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմի գլխավոր սխալն էլ հենց դա էր՝ հայ ժողովրդին պարզ ու ուղիղ չի ասվել, որ մեր իշխանությունները մեզ խաբում են. Մարուքյան

Ապրիլ 06,2026 15:48 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Ռուսական կողմի հիմնական սխալը վերջին 15–20 տարիների ընթացքում այն էր, որ Արցախյան հակամարտության համատեքստում բաց ու հստակ չի ասվել հայ ժողովրդին, որ եթե դուք չգնաք այդ հինգ շրջանների զիջմանը և չիրականացնեք այն խաղաղության պլանը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայկական, ապա անխուսափելի կլինի պատերազմը, և դուք կկորցնեք ամեն ինչ՝ թե՛ հինգ շրջանները, թե՛ Լեռնային Ղարաբաղը։

Այս խոսակցությունը տարվել է օրինակ՝ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործերի նախարարի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Տարբեր ձևակերպումներով այն մշտապես շրջանառվել է, սակայն երբեք հրապարակայնորեն չի ներկայացվել հայ ժողովրդին։ Ռուսական կողմի գլխավոր սխալն էլ հենց դա էր՝ հայ ժողովրդին պարզ ու ուղիղ չի ասվել, թե ինչ է սպասվում, չի ասվել, որ մեր իշխանությունները մեզ խաբում են։

Ավելին, ներսում տարվել է քարոզչություն, թե իբր ԵԱՏՄ-ին անդամակցում ենք՝ Ղարաբաղը պահպանելու համար, ինչը, իրականում, մոլորեցնող թեզ է եղել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930