Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղյակ չեմ՝ որ զինվորը երբ է լողանում, բայց մենք չլողացած զինվոր չունենք»․ Արման Սարգսյան

Ապրիլ 06,2026 16:25 Share

«Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում։ ՊՆ-ում համակարգման ոլորտներ կան, որոնցից տեղյակ չեմ, տեղյակ չեմ՝ որ զինվորը երբ է լողանում։ Տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, կարծում եմ՝ մենք չլողացած զինվոր չունենք։ Դրանք զինվորական կարգապահության խնդիրներ են»,-լրագրողների հարցին՝ ինչո՞ւ են զինվորները շաբաթը մեկ անգամ լողանում, ինչպես ՔՊ-ական Հայկ Սարգսյանն է ահազանգում, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

Նաև հետաքրքրվեցին՝ ՌԴ-ից հնչող սպառնալիքների ֆոնին ՀՀ-ն քննարկո՞ւմ է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, ի պատասխան Արման Սարգսյանն ասաց՝ այդ հարցի հասցեատերը ես չեմ։

Հարցին՝ որպես նախկին ոստիկանապետ՝ Ձեզ համար ընդունելի՞ է, որ 18-ամյա երիտասարդին գետնին տապալելով բերման են ենթարկում, ՊՆ փոխնախարարը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Իրականում չեմ տեսել, չգիտեմ՝ ինչքանով են իրավաչափ գործողությունները, բայց մի բան գիտեմ՝ ոստիկանությունը նաև ֆիզիկական ուժ գործադրելու՝ օրենքով ընձեռնված իրավունք ունի»։

Հարցին՝ հերքո՞ւմ եք, որ օկուպացված ՀՀ տարածքներում Ադրբեջանը հաստատվում է, ենթակառուցվածքներ դնում, ի պատասխան Արման Սարգսյանը հորդորեց հետևել և հիմք ընդունել ՊՆ-ի մամուլի խոսնակի պարզաբանումները․ «Դա հիմք ընդունեք, ոչ թե սիրողական հայտարարությունները»։ Լրագրողների դիտարկմանը՝ տեսանյութեր և քարտեզներ են հրապարակվում, ՊՆ փոխնախարարն արձագանքեց․ «Քարտեզներ բոլորս էլ կարող ենք ունենալ՝ իմ երեխաներն էլ, ձեր հարևաններն էլ»։

ԱԺ ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930