Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոցների տարածումը վերջին շրջանում հասել է ահագնացող տեմպերի՝  սպառնալով ազգային անվտանգությանը. Մեսրոպ Առաքելյան

Ապրիլ 06,2026 16:55 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը

Թմրամիջոցների տարածումը վերջին շրջանում հասել է ահագնացող տեմպերի՝  սպառնալով ազգային անվտանգությանը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին առգրավվել է 214 կգ տարբեր տեսակի սինթետիկ թմրամիջոց, ինչը 2024 թվականի համեմատ 5,5 անգամ ավելի է։

Սինթետիկ թմրամիջոցները, (մեթամֆետամինը, մեֆեդրոնը և այլն) արհեստական ծագման նյութեր են և բնության մեջ այդ ձևով գոյություն չունեն։ Դրանք արագ են ազդում ուղեղի վրա, ունեն բարձր ազդեցություն, և նույնիսկ փոքր չափաբաժինը կարող է վտանգավոր լինել։ Առաջացնում են սրտանոթային խնդիրներ և լուրջ հոգեկան խանգարումներ։

Երևույթը հատկապես աղետալի ազդեցություն ունի դեռահասների վրա, որոնք հաճախ, չգիտակցելով վտանգը, հայտնվում են ծուղակում։ Կախվածության մեջ ընկնելով՝ նրանք վնասում են իրենց առողջությունը, խաթարում կրթությունը և վտանգում ապագան։

Այս չարիքի դեմ պայքարը պետք է դառնա պետական ռազմավարություն։ Այստեղ կարևոր անելիք ունեն բոլոր օղակները՝ իրավապահ մարմիններից մինչև կրթության ոլորտի պատասխանատուներ, հասարակության տարբեր շերտեր, լրատվամիջոցներ և այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930