Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը 10 հոգու ուղեկցությամբ, առանց հատուկ հագուստի, գլխաբաց մտնում է խոհանոց, առանց ձեռնոցների ձեռք տալիս կաթսաներին ու նրան չեն ասում, որ էդպես չի կարելի. Հակոբ Կարապետյան

Ապրիլ 06,2026 17:04 Share

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանը օրերս գնացել էր Արմավիր, որտեղ տարբեր բնակավայրերում տարբեր օբյեկտներ էր այցելում, էդ թվում՝ 3-4 մանկապարտեզներ։ Ինչն էր աչք ծակում։ Ուրեմն, Փաշինյանն իր այցելած ԲՈԼՈՐ մանկապարտեզներում մտնում էր խոհանոցները, իր հետեւից՝ իրեն ուղեկցող ԿԳՄՍ եւ ՏԿԵ նախարարները, մարզպետը, ուրիշ պաշտոնյաներ, իր թիկնապահները, օպերատորները, ընդհանուր մի տասը հոգի։

Եթե չգիտեք, ասեմ, որ համաձայն Հայաստանում ընդունված սանիտարական նորմերի, մանկապարտեզի խոհանոց մտնելիս ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կրել մաքուր աշխատանքային հագուստ եւ գլուխը ծածկել եւ ձեռնոցներ կրել։ Ինչպես նաեւ, արգելվում է խոհանոց մտնել հիվանդ վիճակում։ Այս ամենն արվում է, որպեսզի խոհանոցի տարածքը մաքսիմալ մաքուր լինի, որ հանկարծ վարակ չփոխանցվի, անձնակազմը եւ երեխաները չվարակվեն։

Ի դեպ, սա ոչ միայն օրենքի պահանջ է, այլ տարրական գրագիտություն։
Իսկ ինչ ենք մենք տեսնում՝ երկրի վարչապետը տասը հոգու ուղեկցությամբ առանց հատուկ հագուստի, գլխաբաց մտնում է խոհանոց, առանց ձեռնոցների ձեռք է տալիս կաթսաներին, ամաններին, շփվում է սննդի հետ։

Եվ գիտե՞ք ինչն է ամենավատը․ ոչ միայն այն, որ վարչապետը էդքանը չի գիտակցել։ Ամենավատն էն է, որ նրան ուղեկցող մարդիկ նրան նկատողություն չեն անում, չեն ասում, որ էդպես չի կարելի։ Նախարարները, մարզպետը, մանկապարտեզի տնօրենը եւ այլն։

Ուզում եմ հասկանալ՝ էդ մեր պաշտոնյաներն իսկապե՞ս չեն հասկանում, որ դա կարգի խախտում է, թե՞ վախենում են Սիրելի Վարչապետին նկատողություն անել։ Կամ կարո՞ղ է՝ կարծում են, որ Փաշինյանի բակտերիաները օրհնված են ու առողջարար հատկություններ ունեն։

Ես իհարկե, հույս չունեմ, որ մեր ՀՀ առողջապահության նախարարությունը կամ տեսչական մարմինը կտուգանեն վարչապետին սրա համար։ Մենք ցավոք, դեռ էդ երկրում չենք ապրում։ Ուղղակի ուզում եմ ասել, որ Հայաստանում նշաձողը պետք է բարձրացնել։ Էս փնթի վիճակն ու էս վոժդիզմը մեզ չի սազում։

Էդ օրվանից ամենացայտուն տեսանյութը Վաղարշապատի մանկապարտեզից՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930