Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի Մխիթարյան վարժարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ

Ապրիլ 06,2026 17:15 Share

Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ստամբուլի Մխիթարյան վարժարանի տնօրեն Գարեգին Տեր-Պարսամյանի գլխավորած պատվիրակության հետ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ։

50 հոգանոց պոլսահայ պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակին և անմար կրակի մոտ տերունական աղոթքով ավարտել հարգանքի տուրքը։

Գլխավոր հանձնակատարը ողջունել է այցը՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման գործում և վերահաստատել պատրաստակամությունը՝ ամեն կերպ աջակցել և նպաստել այս կապի ամրապնդմանը:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930