Խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում, երբ լրագրողները հիշեցրին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե պատերազմ բերածները պատերազմ բերողներ են փնտրում, ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ակնարկեց․ «Զատիկի մասին տեսահոլովակ էր դրել, կուլիչը տեսա, բաց ձուն չտեսա»։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ նա ասաց․ «Իմ գնահատականը բացասական է Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Անհիշելի ժամանակներից, երբ իրեն ճանաչում եմ, միշտ ունեցել եմ բացասական գնահատական իր քայլերի հաջորդականության վերաբերյալ մինչև ՊՆ նախարար լինելը»։
Հարցին՝ Ձեզ համար պարզ դարձա՞վ՝ ինչու որոշում կայացվեց 44-օրյա պատերազմի մասին զեկույցը չքննարկել խորհրդարանում, Անդրանիկ Քոչարյանն այսպես պատասխանեց․ «Ինձ համար ամենակարևորը զեկույցի առկայութունն է։ Զեկույցը սենց, թե նենց 20 էջից բաղկացած եզրակացություն ունի, դա պետք է ՀՀ-ին։ Տարբեր բայղուշներ, օրինակ՝ Արշակ Կարապետյանը, վեր կենում, նենց բաներ են ասում»։ Լրագրողների դիտարկմանը՝ նա ձեր իշխանության օրոք ՊՆ նախարար է եղել, Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Մեր իշխանության օրոք ՊՆ նախարար աշխատած մարդը բայղուշություն է անում մեր երկրի գլխին։ Եթե այդպիսի ազնիվ նախարար էր, ինչո՞ւ է փախել իր երկրից, մի հատ էլ ՊՆ նախարար ունենք ԱՄՆ փախած՝ Վիգեն Սարգսյանը։ Երկրի ՊՆ նախարարները դուրս են եկել սահմանից դուրս, մինչդեռ նրանք պետք է երկրի սահմաններից ներս լինեն։ Հրաշալի նախարարները նրանք են, որոնք գտնվում են երկրի սահմանից ներս»։
Կարդացեք նաև
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































