Լրահոս
Օրվա լրահոսը

2026թ.-ի ՔՊ-ի նախընտրական ծրագրում «Արցախ», «ինքնորոշում», «ԼՂԻՄ» կամ «ԵԱՀԿ Մինսկի խումբ» եզրույթներն այլևս չկան. CivilNetCheck

Ապրիլ 06,2026 17:48 Share

CivilNetCheck. «Քաղաքացիական պայմանագիր»-ը հրապարակել է 2026-ի նախընտրական ծրագիրը․ 2021-ի համեմատ մի շարք շեշտադրումներ փոխվել են։

Արտաքին քաղաքականություն, Արցախ, անվտանգություն, եկեղեցի. ի՞նչ է փոխվել և ի՞նչ է մնացել։

ՔՊ-ի նախընտրական ծրագրերի տարբերությունները

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ապրիլի 3-ին հրապարակել է Ազգային ժողովի 2026-ի ընտրությունների նախընտրական ծրագիրը։ Կուսակցությունը 2026-2031 թվականների առանցքային անելիքների մեջ ներկայացրել է տարբեր ոլորտների վերաբերող 100 կետ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը համեմատել է 2020-ի հետպատերազմյան շրջանում կուսակցության 2021-ին ներկայացրած և 2026-ի նախընտրական ծրագրերը։

Գաղափարախոսություն

2021-ի ծրագրում առանցքային էր համահայկական մոտեցումը։ Արտաքին քաղաքականության ուղենիշ նշվում էր Հայաստանի և Արցախի ժողովրդի, ինչպես նաև սփյուռքահայության իրավունքների, անվտանգության և շահերի ապահովումը։

2026-ի ծրագրում որպես առանցքային գաղափար ներկայացվում է «Իրական Հայաստանի» մոտեցումը։ Ծրագրի նախաբանում նշվում է, որ դրա հիմքում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։ Ծրագիրն ազդարարում է. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը երազանքի հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու մասին է. Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը»։

Լեռնային Ղարաբաղի հարցը և խաղաղությունը

2021-ի ծրագրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դիտարկվում էր Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման և «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման շրջանակում։ Նշվում էր, որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը. բանակցային առաջնահերթություն էր համարվում «նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո»:

2026-ի ծրագրում «Արցախ», «ինքնորոշում», «ԼՂԻՄ» կամ «ԵԱՀԿ Մինսկի խումբ» եզրույթներն այլևս չկան։ Փոխարենը շեշտվում է «Խաղաղության ինստիտուցիոնալացումը»։ Նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչել են՝ հիմք ընդունելով 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը»: Իսկ արցախահայության խնդիրը ձևակերպված է զուտ որպես սոցիալական կետ. «Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովում»։

Ծրագրում նաև նշվում է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի շարունակության և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման կարևորության մասին։ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին որևէ անդրադարձ չկա։

Ուշագրավ է, որ չի գործածվում նաև «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական եզրույթը, ինչպես նաև «բռնի տեղահանված» արտահայտությունը։ Սա արտահայտում է նաև վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության փոփոխությունը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

* Լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930