ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին ահազանգեց, որ իրեն հայտնի են մի շարք դեպքեր, երբ այն օպերլիազորները, որոնք տարվա կտրվածքով շատ բացահայտումներ ունեն, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ատեստավորում ստանալ, ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան այն օպերները, որոնք տասը անգամ ավելի քիչ բացահայտում ունեն, բայց ատեստավորումը վարժ հանձնել են։
«Անարդարություն է ստացվում»,- նկատեց պատգամավորը՝ ընդգծելով, որ գնահատման հստակ համակարգ պետք է ներդրվի։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը չբացառեց, որ իրականում այդպիսի դեպքեր կարող են լինել․ «Այո՛, կարող ենք ունենալ այնպիսի ծառայողներ, որոնք պայմանական երեք տարի կարող են չփայլել իրենց վարքագծով, այսինքն՝ հանցագործությունների բացահայտման մեջ լուրջ ներդրում չունենան, բայց ատեստավորման ստուգարքները հանձնեն պատշաճ, բայց մեկ այլ ծառայող, որը կարող է երեք տարի շատ լուրջ ներդրում ունենա հանցագործությունների բացահայտման մեջ, բայց վերջնական ստուգարքները լավ չհանձնի։ Ուզում ենք, որ մեր աշխատողները վստահ լինեն, որ իրենց յուրաքանչյուր օրվա աշխատանքը էական նշանակություն է ունենալու վերջնական սոցիալական երաշխիքի վրա աշխատավարձային քաղաքականության տեսքով»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































