Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե-Կառլոյում հողածածկ դաշտում անցկացված «Masters»-ի առաջին շրջանում 5։7, 2։6 հաշվով ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեշին զիջելուց հետո հարցազրույցներից մեկում, խոսելով ընդհանրապես հողածածկ կորտերում մրցաշրջանի մասին, ասել է․ «Կարծես լավ մարզավիճակ կա։ Ցանկալի է, որպեսզի միևնույն մրցաշարում հաջորդաբար մի քանի հաղթանակ լինի։ Հատկապես հողածածկ դաշտում այդպիսի ծավալի հաշվին ես քեզ ավելի լավ եմ զգում։
Հետևաբար, թե որքանով հաջողված կլինի մրցաշրջանը հողածածկ կորտերում, հարցի պատասխանն է՝ ցանկալի է՝ ավելի լավ, քան նախորդ տարի։ Սա իմ կողմնորոշիչն է։ Տարիներ են եղել, որ ես լավ արդյունքներ եմ ցույց տվել «Ռոլան Գարոսում», Մադրիդում, Մոնտե-Կառլոյում, հասել եմ քառորդ եզրափակիչների և կիսաեզրափակիչների։ Հենց այդ ուղղությամբ էլ պետք է մտածել»։
Հողածածկ կորտում հաջորդ մրցաշարը անցկացվելու է Բարսելոնում՝ ապրիլի 13-ից 19-ը։ Դրան զուգահեռ մրցաշար կկայանա նաև Մյունխենում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































