Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը «Խնձորի գործով» վճռաբեկ բողոք է ներկայացրել. factor.am

Ապրիլ 06,2026 21:50 Share

Դատախազությունը բողոքարկել է «Խնձորի գործով» արդարացման դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են Դատախազությունից:

Հիշեցnենք, որ 72-ամյա, Արցախից բռնի տեղահանված Ալբերտ Առստամյանը մեղադրվում է խուլիգանության համար։

Նա, ըստ գործի, տեսնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` 9-րդ հարկի տան պատշգամբից խնձոր է նետել Փաշինյանի ուղղությամբ ու հայհոյանքներ հնչեցրել։ Այս արարքով, ըստ մեղադրանքի կողմի, Առստամյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, խաթարել հասարակության անդորրը։

Մինչդեռ Առստամյանը հայտարարել է, որ ինքը քաղաքական ակցիա է իրականացրել և միտում չի ունեցել վնասելու որևէ մեկին։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930