Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարա՛տ Միրզոյան, կարող ես Կոնջորանին էլ կանչես` մեր ժողովրդին բացատրեք՝ էդ ո՞նց է հնարավոր, որ ժողովուրդն էլ լավ տներ ունենա, լավ հագնվի, լավ ապրի». Ալիկ Ալեքսանյան

Ապրիլ 06,2026 22:33 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կրկին անդրադարձել է Արարատ Միրզոյանին՝ տեսաուղերձում նշելով. «Արարա՛տ Միրզոյա՞ն, էդ ժողովրդի հաշվին կուտակածդ հարստությունը, կառուցածդ դղյակները, 5000 դոլարանոց ժիլետը, մտածում ես կատակի տաս, անցնի ու գնա՞։ Մի քանի տարի առաջ ապառիկով հեռուստացույց չէիր կարում առնես, հլը տես հիմա ինչե՜ր ունես։

Եթե տենց լավ գիտեք ձևերը, կարող ես Կոնջորանին էլ կանչես, մեր ժողովրդին բացատրեք՝ էդ ո՞նց է հնարավոր, որ ժողովուրդը լավ տներ ունենա, լավ հագնվի, լավ ապրի, էդ խի մենակ նախարարնե՞րը պիտի տենց կարողանան անեն։ Մեկ էլ մի բան՝ եկեք դուք ընդհանրապես կատակ մի արեք, մեր ժողովուրդը ձեր կատակների արդյունքը մարմնի վրա ցավով զգացել է։

Տեղակալդ չէ՞ր, որ 2019 թ․-ին Շուշիից կատակով նկար էր գցել, թե ամերիկացի գործընկերներին բերել ենք այս հողերը ցույց տանք, որ հանձնենք։ Եթե կարող ես՝ զբաղվի արտաքին քաղաքականությամբ այս 2 ամիսը, որ Ազգային ժողովի նախագահն էլ չվեր կենա, ասի՝ Ադրբեջանն է Հայաստանի երաշխավորը, մեկ էլ՝ հերիք է ժողովրդի հաշվին հարստություն դիզեք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930