Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների օրն է պարզվելու մեր ինքնապաշտպանական բնազդը ժամանակավորապե՞ս է անջատվել, թե՞ ընդմիշտ. «ՉԻ»

Ապրիլ 07,2026 08:30 Share

«ՉԻ». Վերջին 8 տարիներին մեր գլխին իջած աղետների պատմությունը փաստացի պատմություն է այն մասին, թե ինչպես ընդամենը մի հոգի՝ վախկոտ, արկածախնդիր, անհավասարակշիռ, երկիր ղեկավարելու համար անհրաժեշտ որակներից կիլոմետրերով հեռու, անհասկացող, բռնապետական հակումներով ու ստախոս մեկը կարողացավ վերցնել իշխանությունը, և թե ինչպես պետական ինստիտուտները (հատուկ ծառայություններ, ոստիկանություն, բանակ, դատաիրավական համակարգ և այլն) ոչինչ չկարողացան անել ու հերթով անձնատուր եղան, հասարակության ինքնապաշտպանական բնազդն էլ՝ որը, թվում էր, մի քանի հազարամյա ժողովրդի մոտ պիտի անվրեպ գործեր, չաշխատեց։

Ինչո՞ւ վախկոտ։ Որովհետև հենց ինքն է ասել՝ կարող էր կանխել պատերազմը, բայց վախեցել է, որ իրեն կասեն «դավաճան»։ Ինչո՞ւ արկածախնդիր։ Որովհետև հենց ինքն է հայտարարել «Արցախը Հայաստան է, և վերջ»՝ դրանով փաստացի փակելով բանակցությունների հնարավորությունը, հենց ինքն է 44-օրյա պատերազմից մեկուկես ամիս առաջ հայտարարել, թե «Սևրի դաշնագիրն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը», ու հենց ինքն է նույն պատերազմից 9 օր առաջ ասել, որ առաջ գնալու միակ հնարավորությունը «սխալվելու վճռականությունն է», և ինքը ունի այդ վճռականությունը։ Ինչո՞ւ անհավասարակշիռ։ Որովհետև հենց ինքն է բազմիցս խոստովանել, որ շատ հաճախ չի կարողանում զսպել էմոցիաները։ Ինչո՞ւ երկիր ղեկավարելու համար անհրաժեշտ որակներից կիլոմետրերով հեռու։ Որովհետև հենց ինքն է խոստովանել, որ «մենք յոթ տարի մնացել ենք նույն դասարանում»։ Ինչո՞ւ անհասկացող։ Որովհետև հենց ինքն է բազմիցս խոստովանել, որ «այն ժամանակ մեր ժողովուրդը մեզ ուղերձ էր հղում՝ չէինք հասկանում», «այն ժամանակ մեր գիտակցության տրանսֆորմացիան դեռ տեղի չէր ունեցել», և այլն։ Ինչո՞ւ բռնապետական հակումներով։ Հիշեք նրա հայտարարությունները՝ «կառավարությունը ես եմ», «ինչի Հայաստանում դատավոր կա՞, որը կարա իմ ասածը չանի», և այլն։ Ինչո՞ւ ստախոս։ Կարող ենք հազարավոր վկայություններ բերել, բայց կարծում ենք՝ միայն «2019-ին բանակցությունների սեղանին ոչ մի փաստաթուղթ չկար» պնդումն ու հետագայում այդ «գոյություն չունեցած» փաստաթղթի դետալների մասին հայտարարությունները բավական են։

Հասարակության ինքնապաշտպանական բնազդի առումով հունիսի 7-ի ընտրությունները շատ հստակ ցուցիչ են լինելու, որովհետև այդ օրն է պարզվելու՝ մեր ինքնապաշտպանական բնազդը ժամանակավորապե՞ս է անջատվել, թե՞ ընդմիշտ։

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930