«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի վերջին տարիների հայտարարագրերը և պարզել նրա գույքային ու եկամտային պատկերը։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հովհաննիսյանը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ունի բնակարան, որը ձեռք է բերել 2017 թվականին։
Նրա կողմից «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին տրված և վերադարձված փոխառությունը կազմում է 25,412,280 դրամ։
2023 թվականին նրա կողմից «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին տրված փոխառությունը պահպանվել է նույն չափով՝ 25,412,280 դրամ։
Բանկային հաշիվներում առկա գումարները կազմել են ընդհանուր 2,603,773 դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 2,500,000 դրամ։
Տարվա ընթացքում նա ստացել է՝
Կարդացեք նաև
• փոխառություններ՝ 22,234,560 դրամ,
• աշխատավարձ՝ 21,862,234 դրամ։
Ընդհանուր եկամուտը կազմել է 44,096,794 դրամ։
2022 թվականի հայտարարագիր
2022 թվականին Հովհաննիսյանի բանկային հաշիվներում եղել է ընդհանուր մոտ 1,588,441 դրամ, իսկ կանխիկ դրամը կազմել է 3,000,000 դրամ։
Տարվա եկամուտները կազմել են՝
• այլ եկամուտներ՝ 419,873 դրամ,
• աշխատավարձ՝ 13,081,188.8 դրամ։
Ընդհանուր եկամուտը կազմել է 13,501,061.8 դրամ։
Վարկերի մնացորդը տարվա վերջում կազմել է 2,669,413 դրամ։
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի եկամուտներն ու ֆինանսական ակտիվները զգալի աճ են գրանցել, մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է եկամուտների կտրուկ բարձր մակարդակ՝ պայմանավորված ստացված փոխառություններով։
Իսկ փոխառությունը կապված է մի ընկերության հետ՝ «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ, որը կառուցապատող է և քաղաքապետարանից ուղիղ կախման մեջ է տարբեր ծրագրերով։
Սա այն նույն ընկերությունն է, որը Անդրանիկ Սարկավագի տունն է քանդում։ «Գաթա բենդ» խմբի հիմնադիր Անդրանիկ Մանուկյանը տարիներով բողոքում է, սակայն քաղաքապետարանը ականջալուր չէ։ Հիմա կամաց-կամաց հասկանալի է դառնում, թե մի պահ Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հարությունյանն ինչու է այդքան սիրալիր այս կառուցապատողի նկատմամբ և ինչու է անտարբեր քաղաքացու բողոքին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































