Ըստ հաղորդագրության՝ դատախազությունը 2025-ին Արդարադատության նախարարին ներկայացրել է 17 հաղորդում՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով։
17 հաղորդումից 8-ի դեպքում վարույթ հարուցելը մերժվել է, 3-ը դեռ քննարկման փուլում է, իսկ 6 հաղորդման հիման վրա հարուցված 6 կարգապահական վարույթից 5-ը հետագայում կարճվել են։ Ի վերջո, ամբողջ տարվա ընթացքում միայն 1 դեպքով է հարցը հասել Բարձրագույն դատական խորհուրդ, և դրա արդյունքով դատավորին հայտարարվել է ընդամենը «խիստ նկատողություն»։
Այսինքն՝ եթե դատախազության ներկայացրած 17 հաղորդումները դիտարկենք որպես դատական համակարգում կարգապահական խնդիրների վերաբերյալ ահազանգ, ապա դրանց ճնշող մեծամասնությունը որևէ իրական հետևանքի չի բերել։ Փաստացի, տարվա կտրվածքով արձանագրվել է մեկ կարգապահական վերջնական պատժամիջոց, այն էլ՝ ոչ թե լիազորությունների դադարեցում կամ ավելի ծանր պատասխանատվություն, այլ «խիստ նկատողություն»։
Սա արդեն հիմք է տալիս եզրակացնելու, որ դատախազության այս ուղղությամբ աշխատանքը եղել է առավելապես վիճակագրական, ոչ թե արդյունք տվող։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































