Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունում երեկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով հասարակական տրանսպորտում ուղեվարձերի հավաքագրման գործընթացին, ասել էր, որ խիստ նվազել են հավաքագրումները, եւ դրա պատճառներից մեկն այն է, որ վարորդները չեն մասնակցում այդ պրոցեսին, ասել էր, որ չի կարող լինել այնպես, որ աշխատակիցները ստանան համապատասխան վարձատրություն, ներառյալ արտաժամյա վճարումներ, սակայն չմասնակցեն այդ գործընթացին, որն իրենց անմիջական պարտականությունների շրջանակում է։
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը մեզ ասաց. «Տեսուչներն էին մեղավոր, հիմա էլ մեղավոր են կարգում վարորդներին, որ երեւանցիների կյանքի հետ խաղ անեն. 70 հոգանոց ավտոբուսը վարելով, ասում են՝ թեքվեք, տեսեք` ով չի վճարում: Գնան ի՞նչ անեն, իրար շալակ ելած քաղաքացիներին սահմանազատե՞ն (իրենք այդ բառը սիրում են) եւ ասեն՝ վճարեք: Չի լինելու այդպիսի բան։ Թող վարորդները չենթարկվեն ապօրինի հրահանգներին։ Ինձ հասած տեղեկություններով՝ տեսուչների մի մասը հրաժարվել է տուգանել, մի 3-4 հոգի էլ մտնում են ավտոբուսները, տեսնելով միահամուռ բողոքը՝ դուրս են գալիս։ Մենք ասել էինք Տիգրան Ավինյանին, որ թերհավաքագրումները մեծանալու են»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































