Լրահոս
Օրվա լրահոսը

45,8%-ը կարծում է, որ ամենակարեւորն անվտանգային խնդիրներն են.  GALLUP International Association-ի հարցումները

Ապրիլ 07,2026 13:00 Share

Ձեր կարծիքով՝ որո՞նք են մեր երկրի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրները: Հարցվածների 45,8%-ը նշել է անվտանգության հետ կապված խնդիրները, 14,9 %-ը նշել է գործազրկությունը, 13,5%-ը՝ տնտեսական վիճակը, 10,7%-ը՝ ցածր աշխատավարձերն ու թոշակները: Ըստ հարցման արդյունքների՝ 9,8%-ը կարծում է, որ ամենակարեւորը սահմանների հստակեցման խնդիրն է, 9,7%-ը՝ կրթական համակարգի վատ վիճակը: Այս մասին հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով ապրիլի 1- 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցման արդյունքները:

8,6%-ը համոզված է, որ մեր երկրի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրները գալիս են գնաճից եւ ինֆլյացիայից, 2,4%-ի կարծիքով՝ արտաքին քաղաքական խնդիրներից: Հարցվածների 1,3%-ի համար էլ մեր երկրի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը բարձր հարկերն են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930