Հայաստանը կարո՞ղ է ներքաշվել Իրանի դեմ պատերազմում: Ըստ GALLUP International Association-ի իրականացված հարցումների՝ հետեւյալ պատկերն է ստացվել.
15,1%-ը դրական պատասխան է տվել, նշելով, որ նման ռիսկը շատ բարձր է: 22,7%-ը պատասխանել է՝ ամենայն հավանականությամբ կարող է ներքաշվել, 14%-ը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա մեղմել նման ռիսկերը:
Ոչ, Հայաստանի Հանրապետությունը լավ հարաբերություններ ունի ե՛ւ Իրանի, ե՛ւ ԱՄՆ-ի հետ՝ պատասխանել է հարցվածների 34,5%-ը: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 13,4%-ը:
Իրանի եւ ԱՄՆ/Իսրայելի միջեւ պատերազմում ո՞ր երկրին եք սատարում: Ըստ հարցման արդյունքների՝ այս հարցին 57,9%-ը պատասխանել է, որ սատարում է Իրանին, 3,3%-ը ԱՄՆ-ին եւ Իսրայելին, 35,9%-ը՝ ոչ մեկին:
Ընդ որում, հարցին, թե ով է պատասխանատու այս պատերազմի համար՝ 36,7%-ը նշել է, որ հավասարապես պատասխանատու են ԱՄՆ-ը եւ Իսրայելը, 23,4%-ի համոզմամբ պատասխանատու է ԱՄՆ-ը, իսկ 13,8%-ի կարծիքով՝ Իսրայելը: Միայն 3,2%-ի կարծիքով է պատերազմի համար պատասխանատու Իրանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































