Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը․ Գոհար Մելոյանը՝ ՔՊ-ի նախագծի մասին

Ապրիլ 07,2026 13:26 Share

«Մարտի 31-ին կնքեցինք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվանումով։ Փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը դաշինքի անվանման մեջ»,-ՀՀ խորհրդարանի դիմաց հրավիրված հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի կողմից շրջանառվող օրինագծին, որով արգելվում է դաշինքների վրա անձնանունների կիրառումը։

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում է նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։

Գոհար Մելոյանը նշեց՝ նախագիծը մեկ օր առաջ են տեղադրել կայքէջում, մինչդեռ այդ փոփոխությունների համար պետք է հրավիրեին հանրային լսումներ։ Գոհար Մելոյանի կարծիքով՝ սա բացահայտ ուղղված է իրենց քաղաքական ուժին․ «Պետք է նախապես կազմակերպեին հանրային լսումներ, որը մեր նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը, ՀՀ-ի միջազգային պարտավորություններն են նախատեսում։ Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ ընտրություններից առաջ բովանդակային միջամտությունները ընտրական պրոցեսին թույլատրելի չէ, թույլատրելի չէ խաղի կանոն փոխելը։ Այս իշխանությունը կռիվ է տվել Սամվել Կարապետյանի նկարների հետ, տասը ամիս ապօրինի անազատության պայմաններում է պահում նրան, գրեթե չկա երկրորդ օրինակ, մարդը քաղբանտարկյալի կարգավիճակ ունենալով՝ նման վարկանիշային աճ է արձանագում։ Հիմա էլ անվան հետ են կռիվ տալիս»։

Գոհար Մելոյանը մտահոգություն հայտնեց՝ մեր երկրի ժողովրդավարությունը վտանգված է։ Հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի լավագույն վարքականոնակարգին, ներպետական սահմանադրական կարգավորումներին և ՀՀ ԸՕ սկզբունքներին՝ Գոհար Մելոյանն ասաց․ «Սկզբունքներից կենտրոնականը հավասարության սկզբունքն է։ Պետք է ընտրական գործընթացներում երաշխավորվեն դրան մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հավասարությունը»։

Գոհար Մելոյանը հայտնեց, որ երեկ ԿԸՀ մուտք է արել՝ որպես լիազոր անձ, որ էլեկտրոնային հաշիվ բացվի և կարողանան գործողություններ կատարել, օգտահաշիվ ստանալ պաշտոնական կայքէջից․ «Նաև իրավական ընթացակարգեր ենք մեկնարկել ԿԸՀ-ի հետ։ Ուստի հանգում ենք մի պարզ ճշմարտության, որ այսօրվա իշխանությունն իր աթոռը պահելու հետ կապված այնպիսի խնդիրներ ունի, որ սենց կտրուկ միջոցների են դիմում։ Իրենք չեն վարանում մեկ թեկնածուի հետ կապված սահմանադրական օրենքի փոփոխություն կատարել, այն էլ անհապաղ եղանակով»։

Ըստ նրա՝ սրանից ավելի բացահայտ միջամտություն օրինական ընտրական գործընթացներին չի լինում։

Հրատապ ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930