Մայրության և գեղեցկության տոնը ևս մեկ հրաշալի առիթ է՝ արտահայտելու մեր գնահատանքն ու երախտագիտությունը կանանց և աղջիկների, մայրական սիրո, հոգատարության, համբերության ու նվիրումի հանդեպ։
Մոր խորհուրդն ու օրհնությունը այն ամենաթանկն ու արժեքավորն են, որ ուղեկցում են մեզ ողջ կյանքում։
Թող բոլոր մայրերն ապրեն առողջ և խաղաղ, սիրո ու ջերմության մեջ։ Աստծո օրհնությունը ուղեկից լինի մայրության բերկրանքին սպասողներին:
Արմեն Սարգսյան
ՀՀ չորրորդ նախագահ


















































