Որքանո՞վ եք հավանություն տալիս հետեւյալ քաղաքական գործիչների եւ ինստիտուտների գործունեություններին, ըստ GALLUP International Association-ի իրականացրած հարցումների՝ այս պատկերն է ստացվել. Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը լիովին հավանություն է տալիս հարցվածների 64,1 %-ը, 12,3%-ը ավելի շուտ հավանություն է տալիս, ՀՀ բանակին հավանություն է տալիս 59,7%-ը, լիովին հավանություն է տալիս 17,2%-ը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը լիովին հավանություն է տալիս հարցվածների 34,2%-ը, 26,4%-ը՝ ավելի շուտ հավանություն է տալիս: Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանի գործունեությանը լիովին հավանություն է տալիս 27,23%-ը, ավելի շուտ հավանություն է տալիս 16,6%-ը: Նիկոլ Փաշինյանի գործունեությանը լիովին հավանություն է տալիս 27,1%-ը, ավելի շուտ հավանություն է տալիս 15,4%-ը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեությանը լիովին հավանություն է տալիս 13,1 %-ը, ավելի շուտ հավանություն է տալիս 11 %-ը: ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանին լիովին հավանություն է տալիս 11,2%-ը, ավելի շուտ՝ 9%-ը, Վահագն Խաչատուրյանին լիովին հավանություն է տալիս 9,7%-ը, ավելի շուտ՝ 12,8%-ը: Միասնության թեւեր քաղաքական նախաձեռնության լիդեր Արման Թաթոյանի գործունեությանը լիովին հավանություն է տալիս 9,7%-ը, ավելի շուտ հավանություն է տալիս՝ 13%-ը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը լիովին հավանություն է տալիս հարցվածների 7,1%-ը, ավելի շուտ հավանություն է տալիս՝ 9,9%-ը:
Ըստ հարցման արդյունքների՝ 18,9%-ի համոզմամբ՝ Հայաստանում մարդիկ միանշանակ վախենում են իրենց կարծիքը բարձրաձայն արտահայտելուց, 46,6%-ի կարծիքով՝ միանշանակ չեն վախենում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































