Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ Փաշինյանը որոշի «Հերիքնազ» դաշինք ստեղծել, դա գրանցվելո՞ւ է, թե՝ ոչ, չէ՞ որ կնոջ անուն է»․ Էդգար Ղազարյանը հեգնեց

Ապրիլ 07,2026 14:33 Share

«Իշխանությունը հապճեպ կարգով նախաձեռնել է ԸՕ փոփոխություն, որով փորձում է սահմանափակել դաշինքների անվանումներում մասնավորապես անձի անվանման օգտագործումը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մենք հայտարարեցինք  «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին»,- ՀՀ ԱԺ դիմաց հրավիրված հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատու Մարիաննա Ղահրամանյանը՝  անդրադառնալով ՔՊ-ի կողմից նախաձեռնված օրինագծին, որով արգելվում է դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը։

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում է նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։

Նա վստահեցրեց՝ վախը դարձել է ՔՊ-ում որոշումների կայացման շարժիչ ուժը։

Այս պահին ԱԺ-ի դիմաց անցկացվում է բողոքի ցույց, քաղաքացիները գոչում են «Փաշինյան, հեռացիր», «Ամոթ, ամոթ», «Կարապետյան, Կարապետյան»։ Կան ոստիկանական մեծաթիվ ուժերի կուտակումներ:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանն էլ նշեց․ «Անձնանունների հետ կապված կան վիճելի դրույթներ, երբեմն որոշակի անուններ գործածվում են՝ որպես անձնանուն, օրինակ՝ Հայաստանը։ Դա նաև որպես կնոջ անուն է օգտագործվում։ Էդ դեպքում հարց է առաջանում՝ անձնանուն ի՞նչ նկատի ունեն։ Նիկոլ Փաշինյանի իրավունքներն էլ են խախտվում՝ հաշվի առնելով, որ կարող է ասի՝ հերիք է այս ժողովրդին տանջեմ, ուզենա «Հերիքնազ դաշինք» ստեղծել, այդ դեպքում այդ դաշինքը գրանցվելո՞ւ է, թե՝ ոչ, կարո՞ղ է ասեն՝ կնոջ անձնանուն է։ Ամբողջ խնդիրն այն է, որ իրենք այդ որոշումը կայացնում են, երբ ընտրությունների օրը սահմանված է, հայտարարում են այն ժամանակ, երբ արդեն ստեղծվել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը, իսկ այդ դաշինքի անվանումը երեք քաղաքական կուսակցություններն են միաժամանակ ստեղծել։ Որոշումը կայացնում է ընդամենը մեկ խմբակցություն, որն իր հերթին հայտ է ներկայացրել ընտրություններին մասնակցության։ Ինքը ընտրական գործընթացի մյուս առանցքային մրցակցին թույլ չի տալիս իր նախընտրած ձևով մասնակցել ընտրություններին»։

Էդգար Ղազարյանը հեգնեց․ «Մինչև հիմա նկարի հետ են պայքարել, հիմա կպել են անունից, վաղը մյուս օրը կոշիկի «ռազմերը» կճշտեն, կասեն՝ 42 համար հագնողը պետք է ընտրություններին չմասնակցի»։

Հրատապ մամուլի ասուլիսն ու խորհրդարանի դիմաց ակցիան ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930