Լրահոս
Օրվա լրահոսը

«Բովանդակության հետ համաձայն ենք, ժամկետների հետ՝ ոչ»․ Դանիել Իոաննիսյանը՝ ԸՕ-ի փոփոխության մասին

Ապրիլ 07,2026 15:07 Share

«Մենք դա ոչ ողջունում ենք, ոչ քննադատում․ բովանդակության հետ համաձայն ենք, ժամկետների հետ՝ ոչ։ Մենք ասում ենք՝ դա կամ շուտ պետք է արվեր, կամ ընտրություններից հետո»,- խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով խորհրդարանում այսօր քննարկվող Ընտրական օրենսգրքի  փոփոխությանը։

Հիշեցնենք, իշխող ուժը խորհրդարանի արտահերթ նիստում եւ արտակարգ ռեժիմով ԸՕ-ի փոփոխություններ է ներկայացրել, ըստ որի, կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձեւեր։ Առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։

Ընդդիմադիր քաղաքական ուժերը մտահոգություններ ունեն, որ փոփոխությունը ուղղված է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի գործունեությունը սահմանափակելուն։

«Մենք Հայաստանում ունեցել ենք շատ դեպքեր, թե հեղափոխությունից առաջ, թե հեղափոխությունից հետո,  երբ ԸՕ-ն փոխվել է շատ ավելի կարճ ժամկետներում։ Նույնիսկ դեպք ենք ունեցել, երբ ընտրակարգ է փոխվել ընտրություններից 60-70 օր առաջ, եթե հիշողությունս չի դավաճանում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930