Լրահոս
Օրվա լրահոսը

60,5%-ը կմասնակցի ընտրություններին, 2,7%-ը կփչացնի քվեաթերթիկը. GALLUP International Association-ի հարցումը

Ապրիլ 07,2026 15:16 Share
qveatertik

Ըստ  GALLUP International Association-ի իրականացրած հարցումների՝ հարցման մասնակիցների 51,9 %-ը պատասխանել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 8,6%-ն ասել է՝ ավելի շուտ այո, 5,2%-ը՝ ավելի շուտ ոչ,  9,5 %-ը միանշանակ չի մասնակցելու:

Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք: Հարցման արդյունքներով ստացվելէ  հետեւյալ պատկերը.

ՔՊ-24,3%,

Ուժեղ Հայաստան-13,4%

ԲՀԿ-7,9%

Հայաստան դաշինք-5,5%

ԴՕԿ-3,1%

ՀՀԿ-1,9%

Լուսավոր Հայաստան-1,7%

Հայաստանի Շնորհապետական կուսակցություն—1,5%

Միասնության թեւեր-1,5%

Հանրապետություն կուսակցություն-1,1%

ՀԱԿ-1,1%:

Հարցվածների 2,7%-ը նշել է, որ  կփչացնի քվեաթերթիկը, 8,1%-ն ընդհանրապես չի քվեարկի:

Հարցին՝ հետեւյալ քաղաքական գործիչներից ո՞վ կարող է առաջնորդել հասարակության առողջացմանը եւ միասնությանը, 26,8%-ը նշել է Գագիկ Ծառուկյանին, 25,2%-ը Նիկոլ Փաշինյանին, 18,1%-ը Սամվել Կարապետյանին, 7,1%-ը Ռոբերտ Քոչարյանին, 4,3%-ը Սերժ Սարգսյանին, 4,2%-ը՝ Արման Թաթոյանին, 2,1%-ը Լեւոն Տեր-Պետրոսյանին, 1%-ը Վահագն Խաչատուրյանին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930