Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մինասյանի խափանման միջոցը պիտի փոխվի․ Դանիել Իոաննիսյան

Ապրիլ 07,2026 15:38 Share

«Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին, որ խափանման միջոցը պիտի փոխվի։ Ինքը չպիտի կալանքի տակ մնա, եւ ես չեմ կարծում, թե իր կալանքի տակ մնալը անհրաժեշտ է քրեադատավարական օրենսդրության հիմքերի տեսանկյունից»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Լրագրողի հարցը վերաբերում էր 18-ամյա Դավիթ Մինասյանին, որին կալանավորեցին՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ հայտնի միջադեպի պատճառով։ Դանիել Իոաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Դավիթը չպետք է կալանավորվի եւ, որ տեսանյութից էլ ակնհայտ է, որ նա չի ցանկանում խփել Նիկոլ Փաշինյանին, եթե ցանկանար՝ կխփեր այն ժամանակ, երբ Փաշինյանն իր կողքով էր անցնում։

Հարցին՝ բացատրություն ունի՞, Փաշինյանին ենթադրյալ ապտակելու համար ինչո՞ւ են երիտասարդին այդքան խիստ պատժում, մանավանդ, որ կալանավորման օրից նա մեծամասամբ տարբեր բուժհաստատություններում է գտնվում, առողջական վիճակն էլ վատթարանում է, Դանիել Իոաննիսյանն ասաց՝ ենթադրում է, որ իրենց գործողություններով քրեադատավարական մարմինները փորձում են հիմնավորել, որ քաղաքական հայտարարությունները ճիշտ էին, եւ դա վատ է․ «Դա խոսում է քրեադատավարական մարմինների արդարության դեֆիցիտի մասին։ Նորմալ է, որ քաղաքական գործիչները քաղաքական հայտարարություններ են անում, նորմալ չի, որ քաղաքական հայտարարությունները ուղենիշ են տալիս կամ ուղղություն են տալիս․ էդպես չպիտի լինի»։

Ինչ վերաբերվում է Դավիթին եւ եղբորը դաժանաբար բերման ենթարկելու կադրերին, Դանիել Իոաննիսյանն ասում է՝ ոստիկանները կարիք ունեն նորմալ բերման ենթարկել սովորելուն։ Որ Դավիթն ու եղբայրը պետք է բերման ենթարկվեին, նա չի էլ քննարկում, խնդիր է համարում բերման ենթարկելու մեթոդը․ «Բարեփոխումներն ինչ-որ հարցերում բարելավվել են, բայց ինչ-որ հարցերում դեռ խնդիրներ կան, տեսնում ենք չէ՞, որ բերման ենթարկելու կարողությունների խնդիր ունեն։ Մկան ունենալը բավարար չի նորմալ բերման ենթարկելու համար, պետք է հմտություն ունենան»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930