«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.
«Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դժգոհում է, թե ինչու է Սամվել Կարապետյանը կողմերին կոչ արել բանակցություններով լուծել 44-օրյա պատերազմի ելքը։
Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք։
Եթե հետևեիք նրա հորդորին և չլինեիք այսպես ինքնավստահ անհեռատես, օր առաջ կավարտվեր պատերազմը, և հայտնի պայմաններով կպահվեր Հադրութը, Շուշին, Լաչինը, Քարվաճառը։
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանը այն ժամանակ մեզ զգուշացնում էր վերահաս աղետի մասին։
Այսօր էլ է նա մեզ զգուշացնում վերահաս վտանգի մասին՝ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի վերաբերյալ, որի գինը իր երեխայից կտրելով վճարելու է ամեն հայաստանցի, բացի Փաշինյանից»։
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել էր. «Նարեկ Կարապետյանն ասում է՝ ինձ հարցնում են, թե ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ:
Գիտենք՝ կողմերին, այսինքն՝ իր պետությանը՝ Հայաստանին, և Ադրբեջանին կոչ է արել… նստել բանակցությունների սեղանի շուրջ: Իր պետությանը, Կառլ: Դրանից հետո ինչ էլ արած լինի, վերոգրյալը բավարար է, որ այս թեմայով չխոսեք հավիտյան, որովհետև հեչ շահեկան վիճակում չեք հայտնվի»:


















































