Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունների դաշինքի անվանման մեջ անձնանունն արգելող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ապրիլ 07,2026 15:52 Share

Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը։ Այն հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ Ալխաս Ղազարյանը։

Նախքան քվեարկությունը՝ ՔՊ խմբակցությունը 20 րոպեն ընդմիջում վերցրեց։ Նախագծին կողմ քվեարկեց 66, դեմ՝ 16 պատգամավոր։

Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձեւեր։ Առաջարկվում է նաեւ սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Կա մտավախություն, որ սա ուղղված է գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի դեմ, որի անվանումն է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930