Դուք պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի՝ խորհրդարանում լրագրողները հարցրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Հիշեցնենք, Դավիթ Մինասյանի մայրը նման խնդրանք-դիմում էր փոխանցել նախարարին։
«Մենք ստացել ենք դիմումը եւ դիմումը սահմանված ընթացակարգով քննարկման փուլում է։ Այնպես որ, առաջիկայում կպատասխանեք, բնականաբար»,- պատասխանեց Ժաննա Անդրեասյանը։
Հարցին՝ հաշվի առնելով Դավիթի առողջական խնդիրները, մի քիչ դանդաղ չի՞ ընթանում դիմումի քննությունը, նախարարը պատասխանեց՝ կարծում է, որ հարցը տեղին չէ, քանի որ դիմումից շատ քիչ ժամանակ է անցել․ «Պատշաճ ժամանակին կարձագանքենք»։
Կարդացեք նաև
Կրթության հետ կապված խնդիր, ըստ նրա չի կարող առաջանալ, քանի որ օրենսդրությունն ապահովում է, որպեսզի նման իրավիճակներում կրթության հարցը կարգավորվի, եւ այն պահից, երբ Դավիթի առողջական վիճակը թույլ կտա՝ այդ հարցը կկարգավորվի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































