Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ կերպ ոչ փրկություն, ոչ ազատագրություն չի՛ կարող լինել, բացի ճշմարտությանը ու արդարությանը այո ասելով. Բագրատ սրբազան

Ապրիլ 07,2026 16:06 Share

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ֆեյսբուքյան գրառումը

«Այսօր աղջնակ Մարիամի վճռական ու հերոսական ԱՅՈ-ն նրան դարձրեց Աստվածամայր, իսկ ինձ և ձեզ պարգևեց մեր Փրկչին: Առանց այդ ԱՅՈ-ի մենք զրկված կլինեինք մեր Ստեղծողին որպես մեր Ընկերն ու Բարեկամը, Եղբայրն ու Հերոսը տեսնելու հնարավորությունից:

Թող ձեր ԱՅՈ-ն ևս ձեր ընտանիքներում և մեր հասարակության մեջ դառնա փրկության առիթ ու ճանապարհ, որի միջոցով բազմաթիվ հոգիներ կգտնեն իրենց խաղաղությունը»:

Մարիամը վճռական գտնվեց ասելու` համաձայն եմ, վճռական գտնվեց` ասելու այո ճշմարտությանն ու արդարությանը՝ չնահանջելու պայմանով, չհանձնվելու պայմանով… Այլ կերպ ոչ փրկություն, ոչ ազատագրություն չի՛ կարող լինել, բացի ճշմարտությանը ու արդարությանը ԱՅՈ ասելու:

Ասում եմ՝ այո, ոչ միայն որովհետև հավանում եմ դա, այլ ապրում եմ դա:
Այս օրերը հիշեցնում են Վարդանանց պատերազմից հետո Եղիշեի նկարագրած պատկերը. Հայոց փափկասուն տիկնայք, հանապազ ոտաբոբիկ քայլում էին․․․ նրանք, ովքեր սովոր էին փափուկ գահավորակների, բազմոցների, այսօր ապրում են բաց երկնքի տակ․․․

Այսօր մեր մայրերին, քույրերին, դուստրերին այդ պատկերի մեջ եմ տեսնում, ովքեր այսօր կրում են հայության լավագույն ձգտումներն ու իղձերը, որոնք պատճառ ու միջոց են լինելու մեր կյանքի ազատագրության ու փրկության․․.

Ավետման խորհուրդը՝ մայրության և գեղեցկության տոն․ սա գալիս է ևս մեկ անգամ հիշեցնելու մեզ մեր մտածողության զուլալությունը, թե ինչպես ենք մենք տեսնում ու գնահատում մեր մայրերին ու քույրերին` որպես ՄԱՅՐԵՐ և որպես ԳԵՂԵՑԻԿՆԵՐ:

Շնորհավորու՜մ ենք…»

Այսօր Գաբրիել հրեշտակապետն այցելեց Սուրբ կույս Մարիամին և հայտնեց մարդկության փրկության ավետիսը, որ Նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը:

Լուսանկարը` 07.04.2016թ-ի` Ապրիլյան պատերազմի օրերին կին զինծառայողներին շնորհավորելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930