Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ բանավեճ Լիլիթ Գալստյանի ու Սիսակ Գաբրիելյանի միջեւ ՝ կալանավորված դպրոցականի թեմայով

Ապրիլ 07,2026 16:09 Share

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որտեղ նրա ձեւակերպմամբ, բովանդակային որեւէ փոփոխություն չի առաջարկվում՝ հաշվի առնելով  անցումային ժամանակահատվածը եւ փոփոխությունների այն  ծավալը, որը պլանավորված է այս օրենքով:

Նրա խոսքով, նախագիծն ընդամենն ամփոփում է անցումային ժամանակահատվածի համար փոփոխությունների անհրաժեշտությունը: Նախարարը տեղեկացրեց, որ առաջին հարցը վերաբերվում է ընդունելության գործընթացի կազմակերպմանը, մասնավորապես, օրենքի նախագծով նոր պայմաններով ընդունելությունը կազմակերպվելու է 2029-30 ուս տարվա ընթացքում, երկրորդ կարգավորումը վերաբերվում է կառավարման գործընթացին, ռեկտորների ընտրության հետ կապված հարցերը նախատեսում են կարգավորել գործող օրենսդրությամբ՝ մինչեւ ընտրության նոր պայմաններն ու ընթացակարգերը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է ավագ դպրոցի 18-ամյա սան Դավիթ Մինասյանի առնչությամբ միջնորդագիր ներկայացնել համապատասխան մարմիններին՝ նկատի ունենալով Դավիթ Մինասյանի թե՛ տարիքը, թե՛ ավագ դպրոցի սան լինելը, թե՛ կրթության իրավունքը, եւ թե՛ առողջության հետ կապված խնդիրները: Պատգամավորը հարցրեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի ԿԳՄՍ նախարարությունը եւ ի՞նչ քայլեր է նախաձեռնում այս ուղղությամբ:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ հարցը շեղված է օրակարգից, նախարարը կարող է չպատասխանել պատգամավորի հարցին, եւ դրա համար այլ հարմար առիթ կլինի:  «Ինչո՞ւ եք ուղղորդում, տիկին Անդրեասյանը հասուն անձնավորություն է… Ես հարց եմ հնչեցրել, որը հասարակությանը բացառիկորեն հետաքրքրում է », -ասաց Լիլիթ Գալստյանը: «Չեմ թողի պատասխանի, որովհետեւ ժամանակ չունենք»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը: «Դուք դրա իրավունքը չունեք, ես աշխատում եմ այստեղ»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Սիսակ Գաբրիելյանն անընդհատ ընդհատում էր պատգամավորին ու ասում, որ պետք է անցնել հաջորդ հարցին: «Այն ժամանակը, որ դուք վատնում եք դատարկախոսության վրա, ԿԳՄՍ նախարարը կունենար պատասխանելու հնարավորություն»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Ժաննա Անդրեասյանն այդպես էլ չպատասխանեց հարցին, իսկ հանձնաժողովի նախագահը քվեարկության դրեց նախագիծը:

Տեսանյութը՝ ստորեւ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930