Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը»

Ապրիլ 07,2026 16:23 Share

Այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնին, ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը։

Սա պարզապես մշակութային կորստի հերթական դեպք չէ։ Սա հետևողական քաղաքականության մաս է՝ ուղղված հիշողության, ինքնության և ներկայության վերացմանը՝ այն, ինչ կարելի է բնութագրել որպես «հայրենիքի ջնջում»։

Մոր և մանկան կերպարը՝ որպես կյանքի, շարունակության և հույսի համամարդկային խորհրդանիշ, ևս մեկ անգամ դարձել է թիրախ մի իրականության մեջ, որտեղ մշակույթը դիտարկվում է ոչ թե որպես արժեք, այլ որպես խոչընդոտ։

Այսպիսի գործողությունները ոչ միայն մշակութային վանդալիզմ են, այլ նաև հստակ ուղերձ՝ ջնջել մեզ մեր իսկ տարածքից, վերաձևել տարածքը՝ առանց հիշողության և առանց անցյալի։

Այս օրը մենք խոնարհվում ենք բոլոր մայրերի առջև, ովքեր կրել են պատերազմի, կորստի և տեղահանության ծանրությունը։

Եվ արձանագրում ենք՝ հիշողությունը չի կարելի ոչնչացնել։ Այն շարունակում է ապրել մարդկանց մեջ, խոսքի մեջ, մշակույթի մեջ:

Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930