«Առաջարկում եմ այս օրենքում փոխել նաև Րաֆֆու «Սամվելի» անունը։ Օրենքով ընդունենք, որ այսուհետ Րաֆֆու «Սամվելը» լինելու է Րաֆֆու Նիկոլ։ Գրադարաններում էլ փոխենք, դնենք՝ Րաֆֆու Նիկոլ։ Ինչքան Սամվել կա, դարձնենք Նիկոլ»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հրատապ մամուլի ասուլիսի ու ցույցի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը։ Այն հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ Ալխաս Ղազարյանը։ Ըստ այդ օրինագծի՝ դաշինքների անվանումներում կարգելվի անձնանունների օգտագործումը։
Ըստ Աշոտ Մարկոսյանի՝ անգամ Սամվել Կարապետյանի անունը ՔՊ-ականների մոտ ահուսարսափ է առաջացնում․ «Բանտարկում, կալանավորում են, անունը հանում են, նկարը հանում են։ Ուզում եմ մի հարց տամ եվրոպական արժեքներից խոսողներին, եվրոպական դիտորդներին, Հ1 նայողներին, էդ Հ1-ով առավոտից երեկո Նիկոլ Փաշինյանի փիառն է արվում, առավոտից երեկո իրենց մասին են խոսում և ընդդիմությունը, ի դեմս Սամվել Կարապետյանի, չունենալով անգամ այդ հնարավորությունները՝ էս օրենքները հապճեպ փոխելու հնարավորություն, նրա վարկանիշը սրընթաց աճում է։ Երկու ամսից ՀՀ-ն լինելու է ուժեղ, հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզում, հոգնել է այս ամենից»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































