Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռուստացույց չէիք կարողանում առնել, հիմա 5000 դոլարանոց ժիլետ եք հագնում, հեռացեք, թողեք ժողովուրդը շնչի»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին

Ապրիլ 07,2026 17:33 Share

«Տեսնում ենք, թե ինչպես են վախեցել գործող իշխանությունները, իշխող խմբակցությունը։ Մենք իրենց վախը հասկանում ենք, իրենք շուտով դառնալու են ընդդիմություն։ Շատերը չեն լինի պատգամավոր, չեն կարողանալու իրենց պարգևավճարներով ուրախանալ, այդ գումարը գնալու է մեր հայրենիքի շենացմանը։ Վերջ ենք տալու փողերի մսխմանը, պետական բյուջեի մսխմանը»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հրատապ մամուլի ասուլիսի ու ցույցի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը։ Այն հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ Ալխաս Ղազարյանը։ Ըստ այդ օրինագծի՝ դաշինքների անվանումներում կարգելվի անձնանունների օգտագործումը։

Տիգրան Աբրահամյանը ՔՊ-ականներին հորդորեց հեռանալ և երկրին տալ զարգացման հնարավորություն․ «Թողեք՝ ժողովուրդը շնչի, հերիք է։ Ինչքա՞ն պիտի այս ժողովուրդը ճռռա։ Ունենք 20 տոկոս աղքատություն, ամեն երրորդ հայ չի կարողանում շոր առնի, իսկ դուք գնում եք, 5000 դոլարանոց ժիլետներ եք առնում, մի քանի հազար դոլարանոց կոշիկներ եք հագնում։ Հիշեք ձեր անցյալը, հեռուստացույց չէիք կարողանում առնեիք, վարկ էիք վերցնում։ Փոքրիկ խմբակին ասում ենք՝ մի վախեցեք, պարզապես հեռացեք, թողեք այս ժողովուրդը շնչի»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հրատապ մամուլի ասուլիսն ու ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930