Լրահոս
Օրվա լրահոսը

Զորի Բալայանն իր բեղմնավոր գործունեությամբ միշտ կանգնած է եղել Արցախի ժողովրդի կողքին. Աշոտ Դանիելյան

Ապրիլ 07,2026 17:18 Share

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի ցավակցական ուղերձը Զորի Բալայանի մահվան կապակցությամբ 

«Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արցախի հերոս Զորի Բալայանի ընտանիքին, հարազատներին և պայքարի ընկերներին՝ կրած ծանր կորստի համար։

Զորի Բալայանը, որպես մտավորական և հասարակական գործիչ, եղել է արցախյան շարժման ակունքներում։ Իր բեղմնավոր գործունեությամբ միշտ կանգնած է եղել Արցախի ժողովրդի կողքին՝ Արցախի պետության կերտման և զարգացման գործում։ Իր իմաստուն խորհուրդներով և աշխարհասփյուռ հեղինակությամբ սատարել է պետականաշինության գործին:

Սիրելի՛ Զորի Հայկի,
Ձեր ընտրած կյանքի ուղին յուրաքանչյուր արցախցու համար ընդօրինակելի է։ Ուժ և կորով ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են Արցախի ազատագրության պայքարի խորհրդին, որի ակունքների կուռ արմատներից մեկը՝ հանձին Զորի Բալայանի, կորցրեցինք բոլորս»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930