Լրահոս
Օրվա լրահոսը

Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո 41-ամյա տղամարդուն կալանավորել են

Ապրիլ 07,2026 18:40 Share

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուղական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 6-ին վարչություն է ներկայացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդ, որը 2024 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

ՆԳն ոստիկանությունից նաև հայտնում են, որ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուղական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 6-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողներին է ներկայացել 41-ամյա մի տղամարդ, որը հունվարի 8-ից հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու և փաստաթղթերի կեղծիքի մեղադրանքներով․ խափանման միջոցը՝ կալանք։

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

 

ՆԳն ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930