Լրահոս
Օրվա լրահոսը

«Ութը տարի չկատարված ծախսերը կատարվում են ընտրություններից մի քանի ամիս առաջ, դա իշխող ուժի օգտին կատարված պետական կաշառատվություն է»

Ապրիլ 07,2026 19:50 Share

«Ընտրակաշառք տալը, վերցնելը, ստանալը, խոստանալը քրեորեն պատժելի է։ Կրկնում եմ՝ ընտրակաշառք, նվեր, խոստում՝ քրեորեն պատժելի է վերցնողի համար և տվողի համար»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Իհարկե, կաշառք տալը, խոստանալը, վերցնելը հանցագործություն է։ Հետևաբար, ես կոչ եմ անում հրաժարվել կաշառքի խոստումներ լսելուց, կաշառք վերցնելուց, մանավանդ այն կաշառքները, որոնք ծախսվում են պետական բյուջեից։ Ութը տարի չխոստացած խոստումները և 8 տարի չկատարված ծախսերը, երբ կատարվում են ընտրություններից մի քանի ամիս առաջ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական միջոցներով իշխող ուժի օգտին կատարված պետական կաշառատվություն։ Այնպես որ, եթե ձեր ականջներին առասպել էին կախում, որ հեսա Աջափնյակի մետրոն կկառուցենք, հիմա նորից ասում են՝ Աջափնյակի մետրոն կկառուցենք, մի հավատացեք հեքիաթներին։ Նայեք այն, ինչ եղել է, ինչ արվել է այս 8 տարիների ընթացքում։ Բայց նայելուց զգույշ եղեք, որ չընկնեք այն փոսերը, որոնք առաջացել են այս իշխանության փռած ասֆալտին»։

Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց․ «Պարոն Խաչատրյան, եթե նայենք կառավարության գործունեությունը, աշխատավարձերը և այն ամենը, ինչ արվում է ժողովրդի համար, ապա դուք և ձեր պատգամավորները պետք է առաջինը մեր կառավարությունն ընտրեք, որովհետև առնվազն այս վերջին 5-6 տարվա ընթացքում մարդը մոտավորապես մի 15 մլն դրամ միայն պարգևավճար եք ստացել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930