Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մերժել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքի քրեականացման սահմանադրականության հարցի քննարկումը. «Փաստինֆո»

Ապրիլ 07,2026 21:44 Share

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դիմել են ՍԴ՝ վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի՝ (հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը) սահմանադրականությունը։ Դիմումատուն ընդգծել է, որ տվյալ հոդվածում հանցակազմի սուբյեկտային կազմը հստակ չէ և չի բավարարում որոշակիության պահանջները, ինչպես նաև սահմանված են որոշակի արարքներ, որոնք դուրս են հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքի խախտման սահմաններից:

Դիմումատուն գտնում է, որ փաստացի քրեականացվել է բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), որը, տառացի մեկնաբանմամբ, կարող է ներառել, օրինակ, նախընտրական խոստումները` տրված քարոզարշավի ժամանակ, քանզի խոստումներով ընտրողներին կարող է առաջարկվել այս կամ այլ ծառայությունների ու ապրանքների ավելի արտոնյալ տարբերակ, օրինակ՝ հարկերի նվազեցում, սոցիալական որոշակի ծառայությունների մատուցում և այլն:

«Տվյալ դեպքում ոչ թե գործ ունենք գնահատողական եզրույթների, այլ լրիվ օրինական, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունում և իրավական պետությունում այնպիսի անհրաժեշտ գործընթացների քրեականացման հետ, ինչպիսիք են բարեգործությունը և նախընտրական քարոզարշավը՝ իրավական որոշակիության տոտալ բացակայության պատճառով։ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածում սահմանվածը չի կարող որևէ դեպքում լինել «գնահատողական եզրույթ», քանզի այդ գործողությունների քրեականացումը ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածում արտահայտվում է ՈՒՂՂԱԿԻ կերպով, առանց տարընթերցումների, քանի որ հնարավոր է հանցանքը կատարել նաև «որևէ այլ եղանակով»,- նշել է դիմումատուն՝ եզրահանգելով, որ անորոշության բարձր աստիճանն ինքնին այսքան խնդրահարույց չէր լինի, եթե հանցակազմի դիսպոզիցիայի սուբյեկտային կազմն ու օբյեկտիվ կողմի դրսևորումները ձևակերպված լինեին հստակ և թույլ տային ողջամտորեն նույնականացնել նկարագրվող արարքի արտահայտման եղանակը և սուբյեկտներին, մինչդեռ այս ձևակերպման պայմաններում անձը, իրացնելով իր իրավունքները` իրականացնելով՝ քարոզարշավ, կատարելով նախընտրական խոստումներ, կարող է քրեական հետապնդման ենթարկվել հավաքից առաջ կամ դրա ընթացքում խոստումներ, ծրագրեր ներկայացնելու համար այն դեպքում երբ դրանք ունեն նյութական հենք կամ ուղղակիորեն փոխկապակցված են սոցիալ-իրավական հարցերին կամ անձը կարող է քրեական հետապնդման ենթարկվել այն դեպքում, երբ որպես կազմակերպիչ հոգում է որոշակի բնական, ողջամտորեն ենթադրելի և կանխատեսելի ծախսեր»:

ՍԴ-ն, սակայն, գործի քննությունը մերժել ՝ նշելով, որ բարձրացված հարցերը ՍԴ քննության ենթակա չեն։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930