Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա». Անուշ Միրզոյան

Ապրիլ 07,2026 22:55 Share

Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Միրզոյանը։

«Ժողովուրդ ջան, պատերազմներ բերած Փաշինյանը չի կարող բերել երկարատև խաղաղություն։2018֊ին էլ խոստացավ խաղաղ երկինք, բայց երկնքից կրակ տափվեց մեր տղերքի գլխին։

Թույլ Փաշինյանը սկսեց զրոյական կետից, վերելակում Ալիևի հետ խոսեց ու ասաց, որ ամեն քայլ անում են, որ սահմանում հանգիստ լինի, բայց ի՞նչ եղավ․ սկսվեցին Տավուշյան մարտերը, ապա 44 -օրյա պատերազմը։Նա բերել է միայն պատերազմ և չի կարող ուժեղ խաղաղություն բերել, ուժեղ խաղաղություն կարող է բերել Սամվել Կարապետյանը, ում քաղաքական թիմն ունի անվտանգային հստակ ծրագիր՝ ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով, պաշտպանված երկնքով ու խելացի սահմանով, տեղական ռազմարդյունաբերությամբ։ Մենք այլևս թույլ չենք լինելու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930