Ապրիլի 20-ին Ալբանիայի մայրաքաղաքում մեկնարկելու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հունահռոմեական և ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականների մարզչական շտաբները հրապարակել են այն ըմբիշների անունները, որոնք Տիրանայի մրցագորգում կպայքարեն մեդալների համար։
Հունահռոմեական ոճ. 55 կգ քաշային կարգ՝ Մանվել Խաչատրյան, 60 կգ՝ Սուրեն Աղազանյան, 63 կգ՝ Կարեն Ասլանյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Գասպար Տերտերյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Գևորգ Թադևոսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Ալբերտ Վարդանյան։
Ազատ ոճ. 57 կգ քաշային կարգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թևանյան, 70 կգ՝ Դավիթ Մարգարյան, 74 կգ՝ Նարեկ Հարությունյան, 79 կգ՝ Հրայր Ալիխանյան, 92 կգ՝ Մուշեղ Մկրտչյան, 125 կգ՝ Խաչատուր Խաչատրյան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































