Լրահոս
Օրվա լրահոսը

Երկշաբաթյա հրադադարը «Լիբանանին չի վերաբերում». Իսրայելի վարչապետ

Ապրիլ 08,2026 09:30 Share

«Ազատություն». Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուհի գրասենյակից հայտարարել են, որ սատարում են Իրանի դեմ հարվածները երկու շաբաթով դադարեցնելու ԱՄՆ որոշումը, միևնույն ժամանակ ընդգծել՝ հրադադարը «Լիբանանին չի վերաբերում»։

Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին, որոնց նպատակն է՝ ապահովել, որպեսզի «Իրանը միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք այլևս չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և աշխարհի համար»։

Երկշաբաթյա հրադադարը «Լիբանանին չի վերաբերում», հավելել է Իսրայելի ղեկավարը։

Նեթանյահուի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարեց, որ ԱՄՆ-ն, Իրանը և նրանց դաշնակիցները «համաձայնվել են ամենուր անհապաղ հրադադարի մասին, այդ թվում՝ Լիբանանում և այլուր»։

Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլան» հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ, մեկ միլիոնից ավելի մարդ տեղահանվել է։

Ո՛չ «Հեզբոլա»-ից, ո՛չ Լիբանանի կառավարությունից առայժմ չեն մեկնաբանում Նեթանյահուի հայտարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930