Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ»

Ապրիլ 08,2026 10:56 Share

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հայտարարագրերը և պարզել մի շարք ուշագրավ տվյալներ նրա գույքի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ։

Գույքը պաշտոնը ստանձնելու պահին ունեցվածքը

Ըստ հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վարդանյանն ունեցել է՝

Հողամաս Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում (ձեռք բերված 02/08/2011, գնմամբ),
Անհատական բնակելի տուն Երևանում (ձեռք բերված 25/04/2012, գնմամբ)։

Նա նաև ունեցել է՝

«Մերարմինվեսթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառություն՝ 27,109,152.5 դրամ,
Բանկային հաշիվներում՝ 940,171 դրամ,
Կանխիկ միջոցներ՝ 14,400 եվրո, 26,800 ԱՄՆ դոլար և 39,500,000 դրամ։

Եկամուտները պաշտոնը ստանձնելու պահին

Հայտարարագրված եկամուտները կազմել են ընդհանուր 6,112,093 դրամ, որից՝

5,038,353 դրամ՝ աշխատավարձ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ից,
1,073,740 դրամ՝ քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտ։

Վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 286,335 դրամ։

2024 թվականի տարեկան հայտարարագիր

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2024 թվականի ընթացքում Վարդանյանի ֆինանսական պատկերը զգալի փոփոխությունների է ենթարկվել։

Բանկային հաշիվներում տարվա վերջում առկա են եղել՝

201,271 դրամ,
2,817,061 դրամ,
120,825 դրամ։

Կանխիկ միջոցները կազմել են՝

24,900 ԱՄՆ դոլար,
19,500 եվրո,
30,800,000 դրամ։

Տարեկան եկամուտներ

Վարդանյանի 2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 19,124,218 դրամ, այդ թվում՝

9,579,486 դրամ՝ Քաղաքաշինության կոմիտեից աշխատավարձ,
6,303,289 դրամ՝ համալսարանից աշխատավարձ,
1,073,740 դրամ՝ պայմանագրային եկամուտ,
2,167,703 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ։

Վարկեր և պարտավորություններ

Տարվա վերջում վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 25,635,997 դրամ, իսկ տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները՝ 3,788,940 դրամ։

Կնոջ՝ Նարինե Հակոբյանի հայտարարագիրը

Վարդանյանի կինը՝ Նարինե Հակոբյանը, ևս հայտարարագրել է զգալի ակտիվներ։

Անշարժ գույք

Նա ունի 4 անշարժ գույք Երևանում՝

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930