Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենակարևորը՝ կողմերը կանգ են առել: Սա այն կետն է, որտեղ ուժի լեզուն սկսում է զիջել հաշվարկի լեզվին. Դավիթ Անանյան

Ապրիլ 08,2026 11:38 Share

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Տարածաշրջանը մտնում է մի փուլ, որտեղ երկար ժամանակ կուտակված լարվածության թնջուկը, կարծես, մոտենում է իր հանգուցալուծմանը։

ԱՄՆ–Իրան հակադրությունը, որը ամիսներ շարունակ պահում էր ամբողջ տարածաշրջանը պայթյունի եզրին, այսօր տեղափոխվում է բանակցային հարթություն։ Սա դեռ խաղաղություն չէ, և առավել ևս՝ վերջնական համաձայնություն չէ։ Բայց սա արդեն այն կետն է, որտեղ ուժի լեզուն սկսում է զիջել հաշվարկի լեզվին։

Իրանը խոսում է առավելագույն պահանջների լեզվով, ԱՄՆ-ն՝ զսպման ու վերահսկման տրամաբանությամբ, բայց ամենակարևորը՝ կողմերը կանգ են առել։

Եվ երբ կանգ են առնում նման մասշտաբի բախումները, դա արդեն ինքնին շրջադարձ է։

Մեզ համար սա պարզապես արտաքին նորություն չէ։ Սա մեր անվտանգության, մեր տնտեսության, մեր ապագայի վրա անմիջական ազդեցություն ունեցող հանգույց է։

Եթե այս թնջուկը իսկապես սկսի լուծվել, ապա փոխվելու է ոչ միայն տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը, այլև այն միջավայրը, որի մեջ մենք պետք է կայացնենք մեր քաղաքական և տնտեսական որոշումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930