Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ավելի արդիական է դարձնում ՀՀ-ն Իրանին և Պարսից ծոցի նավահանգիստներին կապող երկաթուղու կառուցման ՀԱԿ-ի ծրագիրը. Լևոն Զուրաբյան

Ապրիլ 08,2026 11:48 Share

PAX IRANICA?

Այս պահին կարելի է ասել, որ

  1. Այս գիշեր աշխարհը (և, բնականաբար, Հայաստանը) խուսափեցին մի մեծ աղետից, որը կարող էր լիներ, եթե Թրամփը իրականացներ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» իր սպառնալիքը: Վերջնաժամկետն այս գիշերն էր լրանում, բայց Պակիստանի միջնորդությամբ հաջողվեց ստանալ ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի պաշտոնական հայտարարությունները` երկու շաբաթով զինադադարի մասին, որոնց ընթացքում նախատեսվում է վերջնական խաղաղություն հաստատել:
  1. Եթե այս ամենը իրողություն դառնա, կարելի է ասել, որ Իրանը պատմական հաղթանակ է տարել, դիմակայելով երկու միջուկային տերությունների ռազմական հարձակմանը, քանի որ Թրամփը համաձայնվել է ընդունել Իրանի պայմաններով ձևավորված 10-կետանոց փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք:
  1. Սա ամբողջությամբ փոխում է մեր տարածաշրջանի ճարտարապետությունը և հաստատում Իրանին որպես տարածաշրջանային հզոր տերություն և, հաշվի առնելով նրա վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, նաև որպես համաշխարհային մեծ խաղացող:
  1. Անգամ եթե խաղաղությունը ձախողվի, Իրանն արդեն ապացուցել է իր ռազմական և տնտեսական կարողությունները, որոնց հետ ստիպված հաշվի են նստելու գերտերությունները:
  1. Եթե այս խաղաղությունը հաստատվի և ամրապնդվի, կարելի է լավատեսությամբ լցվել նաև Հայաստանի շուրջ խաղաղության հաստատման հեռանկարների նկատմամբ և կարելի կլինի ասել, որ իսկապես Իրանի հզորացմամբ խաղաղություն է գալիս նաև Հայաստանի համար: Բայց իհարկե դա ոչ մի կապ չի ունենա Նիկոլ Փաշինյանի իբր բերած կեղծ «խաղաղության» հետ:
  1. Սա նաև ավելի արդիական է դարձնում Հայաստանն Իրանին և Պարսից ծոցի նավահանգիստներին կապող երկաթուղու կառուցման Հայ ազգային կոնգրեսի ծրագիրը, բայց դրա մասին ավելի մանրամասն հետագայում:

Վերջում ներկայացնեմ այն 10 կետերը, որոնք ընդունվել են որպես բանակցությունների հիմք.

  1. Միացյալ Նահանգների ոչ ագրեսիայի պարտավորություն — Միացյալ Նահանգների (և նրա դաշնակիցների) կողմից Իրանի դեմ հետագա հարձակումներ չիրականացնելու վերաբերյալ վստահելի երաշխիք։
  1. Հորմուզի նեղուցի վրա Իրանի շարունակական վերահսկողություն — Իրանը պահպանում է ինքնիշխանություն և գործառնական վերահսկողություն ռազմավարական ջրուղու վրա։
  1. Իրանի միջուկային հարստացման իրավունքների ընդունում — Իրանի՝ ուրան հարստացնելու իրավունքի պաշտոնական ճանաչում իր քաղաքացիական միջուկային ծրագրի համար։
  1. Բոլոր առաջնային ամերիկյան պատժամիջոցների վերացում — Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ուղղակիորեն դրված պատժամիջոցների հանում։
  1. Բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում — Այն պատժամիջոցների հանում, որոնք վերաբերում են օտարերկրյա ընկերություններին կամ երկրներին, որոնք գործարար հարաբերություններ են ունենում Իրանի հետ։
  1. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում Իրանի դեմ — Միջազգային պատժամիջոցների և սահմանափակումների վերացում, որոնք բխում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներից։
  1. ՄԱԳԱՏԷ-ի Ղեկավարների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում — Միջազգային ատոմային էներգիայի գործակալության բանաձևերի և վերահսկողության դադարեցում, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ։
  1. Պատերազմի վնասների համար փոխհատուցում/վճարում — Ֆինանսական վերականգնում կամ վճարումներ Իրանին՝ հակամարտության հետևանքով կրած կորուստների և ավերածությունների համար։
  1. Միացյալ Նահանգների մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից — Ամերիկյան ռազմական ներկայության հեռացում Մերձավոր Արևելքի բազաներից և տեղակայման կետերից։
  1. Թշնամական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում — Պատերազմի ամբողջական և մշտական ավարտ, այդ թվում՝ Լիբանանում Հեզբոլլահի դեմ իսրայելական հարձակումների դադարեցում և Իրանի դաշնակիցների («Դիմադրության առանցք») ներգրավված ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունների վերացում։

Լևոն Զուրաբյան

ՀԱԿ վարչապետի թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930