Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ապրիլի 7-ին Ազգային ժողովը ընդունեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկել եմ ջերմոցների և գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցման դեպքում պարզեցնել և նվազեցնել տեղական տուրքի դրույքաչափերը:
Մասնավորապես ջերմոցների (ջերմատների) ու գյուղատնտեսական նպատակներով կառուցվող ջրավազանների համար՝ 1 հա (10000 քառակուսի մետր) ընդհանուր մակերեսի հաշվով՝ 400 հազար դրամի, իսկ այլ մակերեսի դեպքում՝ 1 հա-ի (10000 քառակուսի մետրի) հաշվով՝ 400 հազար դրամ գումարի նկատմամբ համամասնորեն հաշվարկած գումարի եւ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ օրենքով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը:


















































