Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն վարչապետը խմբակցության նիստում մեզ էր հիմարի տեղ դնում, մանեւրում ու մեզ ֆռռացնում էր»․ Հովիկ Աղազարյան

Ապրիլ 08,2026 13:46 Share

«Ալեն Սիմոնյանն ասում է՝ եթե գազի գինը բարձրացնեն, ապա մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից։ Չէ, Ռուսաստանն ասում է՝ եթե դուք դուրս եկաք ԵԱՏՄ-ից, այդ ժամանակ կբարձրանա։ Կոպիտ ասած՝ հաջորդ օրը կբարձրանան, ոչ թե նախապես կբարձրանա։ Ես չեմ կարծում, որ դա շանտաժ է, ես կարծում եմ՝ կուլիսային ֆորմատով հանդիպումներում այդ խոսակցությունները միշտ են եղել, հիմա եկել է այն պահը, որ կողմնորոշվելու ժամանակն է, որովհետեւ իշխանություններն ավելի ու ավելի հստակ եվրոպական ուղղվածություն են ցուցաբերում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը լավ արտաքին քաղաքականություն է վարում․ «Իրեն թվում է, թե ինքը կարա Թրամփի մոտ մանեւրի, Մակրոնի մոտ մանեւրի, Եվրոպայում մանեւրի, հետո մանեւրի Պուտինի մոտ»։

«Մի էպիզոդ պիտի ասեմ, ներողություն եմ խնդրում իմ նախկին գործընկերներից։ Մի օր Նիկոլ Փաշինյանը եկավ, խմբակցության հետ հանդիպմանն ասաց, որ ինքը խոսել է Իրանի նախագահի հետ այն թեմայի շուրջ, որ եթե մենք Եվրամիություն մտնելու հայտ ներկայացնենք, հո դուք խնդիրներ չունե՞ք։ Իրանի նախագահն ասել է՝ չէ, մենք խնդիրներ չունենք։ Դա նշանակում է՝ պարոն վարչապետը կամ մեզ էր հիմարի տեղ դնում, որ մենք չենք իմանում ինչ է նշանակում պարսիկ ժողովուրդ, չենք հասկանում ինչ է նշանակում 6000 տարվա պետականություն ունեցող ժողովուրդ, չենք հասկանում՝ ինչ է նշանակում դիվանագիտություն, կամ ինքը լավ չի հասկանում։ Ես կարծում եմ, որ ինքը հասկանում էր եւ մանեւրում ու մեզ ֆռռացնում էր»,- ասաց Աղազարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930