Ձերբակալվել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ»,-հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գալուստ Սահակյանի ծննդյան օրը ձերբակալվել է նրա որդին՝ Արման Սահակյանը:


















































