Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնապահպանական ներդրումներ՝ պետական պարտքի դիմաց»․ «Հայաստան» դաշինքի սոցիալ-տնտեսական ծրագիրը

Ապրիլ 08,2026 14:20 Share

«Հասկանում ենք, որ չկան պետություններ, ովքեր վարկեր չեն վերցնում։ Բայց այդ վարկը պետք է նպաստի մեր պետության պոտենցիալի զարգացմանը, մեծացմանը։ Այսօր ուզում ենք հասկանալ՝ լավ, էդ ութ միլիարդը, որ հավելյալ վերցրել են, ի՞նչ եղավ»,- «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ գալով իշխանության, իրենք վարկային աուդիտ են իրականացնելու եւ ստուգելու են, թե ի՞նչ նպատակների է ծառայել պետական պարտք վերցված յուրաքանչյուր ցենտը։

Presentation of the socio-economic section of the ‘Armenia’ alliance’s pre-election program took place at the Congress Hotel of Yerevan, Armenia

«Ինչի՞ վրա է դա ծախսվել, ծախսվել է պետության զարգացման համար, թե՞ այլ խնդիրների։ Վարկերը պետք է ներգրավվել, բայց խելամիտ, մտածված, ոչ թե ասել՝ տեսեք՝ հարկ-ՀՆԱ հարաբերակցությունը․ վարկերը տալիս ես՝ անկախ ամեն ինչից, իսկ ՀՆԱ-ն, տեսնում ենք, նվազման միտում ունի»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունների՝ Հայաստանում բարձր աշխատավարձերի հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Էդ 350 հազար միջին աշխատավարձը որ ասում են, մեր 4 աշխատողից երեքը չի ստանում։ Հարկերն էլ հանեք՝ կտեսնեք»։ Ասաց՝ իրենք իրական քաղաքականություն են իրականացնելու՝ ստեղծված արդյունքը արդար բաշխելու, աշխատատեղեր ստեղծելու, երկրի զարգացումն ապահովելու համար, ոչ թե «թվեր նկարելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Թե ինչպե՞ս են դա անելու՝ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց։

Presentation of the socio-economic section of the ‘Armenia’ alliance’s pre-election program took place at the Congress Hotel of Yerevan, Armenia

«Բնապահպանական ներդրումներ՝ պետական պարտքի դիմաց» ծրագիր են իրականացնելու եւ երկրի հարստությունները՝ ընդերքը, ջրային պաշարները, բուսականությունը եւ այլն, հավասարաչափ են բաշխելու սերունդների միջեւ՝ անընդհատ ներդրումներ ապահովելով բնության մեջ։ Հայաստանին պարտք տված երկրների՝ ՌԴ, Ճապոնիա, ԱՄՆ, եվրոպական երկրներ եւ այլն, հետ համաձայնություններ են ձեռք բերելու, որ Հայաստանին տրամադրած իրենց տված պարտքերը չեն վերադարձվելու, ներդրվելու են երկրում՝ բնական պաշարների ոլորտում՝ արդյունահանման, արդյունաբերության զարգացման, ոլորտի պահպանման բնության վերարտադրության համար։ Արդյունքում, վստահ են, որ Հայաստանի անտառները, ջրային պաշարները, ազգային պարկերը ընդլայնվելու են, արգելոցներն ու արգելավայրերն են պահպանվելու եւ ընդլայնվելու։

«Սոցիալական Հայաստան՝ երեխաների, երիտասարդների, տարեցների, այսինքն՝ բոլորիս համար»․ սա է դաշինքի տեսլականը։

«Խաղաղությունը ոչ միայն սահմանին չկրակելն է, ամուր բանակ եւ լավ արտաքին քաղաքականություն ունենալը, այլ նաեւ շատ կարեւոր է կյանքի հանդարտությունն ու հանգստությունը, համոզմունքը, որ վաղն ամեն ինչ ձեռքիցդ չի գնալու եւ դու գիտես, որ կյանքի դժվարին իրավիճակում պետությունը կողքիդ է՝ իր համարժեք աջակցությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով-հիշեցնելով՝ «երեկ ունեինք պետություն»՝ իր բոլոր խնդիրներով, իսկ այսօր սոցիալական պետության հիմքերը խարխլվել են, համատարած ատելություն, անհանդուրժողականություն՝ ոչ միայն սոցիալական տարբեր շերտերի մեջ, այլ ընտանիքներում ու սրա պատճառը նաեւ խորը սոցիալական հիմքն է, որը ՔՊ-ն բերեց եւ շարունակում է ամրապնդել։ Արդյունքում՝ սոցիալական խոցելի խմբերի եկամուտները հետ են մնում գնաճից։

Իրենք խոստանում են՝ նվազագույն աշխատավարձը հավասարեցնել կենսապահովման նվազագույն զամբյուղին՝ օրենքի ուժով, ավտոմատ, ոչ թե քաղաքական ցանկությամբ, բազային կենսաթոշակը բարձրացնել 50 տոկոսով եւ գնաճին զուգահեռ ինդեքսավորվելու է, ձմռան ամիսներին փոխհատուցելու են սոցիալապես անապահով միայնակ թոշակառուների, ծայրահեղ աղքատ ընտանիքների եւ երեխա ունեցող ընտանիքների գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերը։ Վերանայվելու է էլեկտրաէներգիայի սակագինը՝ գիշերային եւ ցերեկային ռեժիմներով։ Նվազեցնելու են գույքահարկը եւ կիրառելու են շքեղության հարկ, որպեսզի հարուստները եւ գերհարուստները վճարեն ցածր եւ միջին եկամուտ ունեցող մարդկանց փոխարեն։ Արծվիկ Մինասյանը նաեւ հայտարարեց՝ պարտադիր հայտարարագրումը չեղարկվելու է, իրենք դրա անհրաժեշտությունն ու իմաստը չեն տեսնում։

«Հայության կապիտալն աշխարհով մեկ՝ ամենամեղմ հաշվարկներով, գնահատվում է 400 միլիարդ դոլար։ Բազմամակարդակ ներդրումային ֆոնդի շնորհիվ անգամ սրա 5 տոկոսը, ինչը իրական է, ապահովելու է Հայաստանի զարգացման ծրագիրը՝ պատուհան բացելով նաեւ Սփյուռքի համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Առողջապահության ապահովագրությունը գործելու է՝ հնարավորինս անթերի եւ բոլորի համար։

Երիտասարդ ընտանիքներին եւ ծնելիությունը խթանելու են․երկրորդ երեխայից՝ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդով, ծնողների եկամտահարկը կնվազի ևս երեք տոկոսով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ա,բողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930