Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խումբ կանայք սատանա էին փնտրում Ազգային ժողովի մոտակայքում

Ապրիլ 08,2026 15:02 Share

ԱԺ շենքի առաջ այսօր մի խումբ կանայք սատանա էին փնտրում:

Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի աշխատանքից դժգոհ ցուցարարներից մի քանիսը սատանաների կերպարներով էին, անցորդները նույնիսկ վախեցան, ամոթանք տվեցին՝ բա թե քրիստոնյա ենք, էս ինչ է, չի սազում մեզ:

Ցուցարարներից մեկն էլ խաչով մոտեցավ «սատանաներին» ու հայտարարեց՝ խաչով կհաղթենք ու սկսեց ընթերցել ձեռքի ինչ-որ խորհրդանշական պայմանագիրը. «Գլխավոր սատանայից հրաման կա՝ բերման ենթարկել «սատանա 666՝ մականունը Նիկոլին»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ սատանաների կերպարով իրենց ակցիայից անցորդները վախեցան, ակցիայի կազմակերպիչներից Էլեոնորա Մանանդյանն ասաց, որ ավելի շատ պետք է վախենալ նման վարչապետից, որ ունենք, թե չէ մնացած ամեն ինչ քիչ վախենալու է.

«Սատանայի կերպարները նստած են Ազգային ժողովում ու կառավարության շենքում: Մեր նպատակն էր ցույց տալ, թե ինչքան է չարիքը տիրում Հայաստանին: Ակցիայի նպատակն էր ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռել չարիքի վրա: Մենք տեսնում ենք, որ մարդիկ գնալով անջատվում են, մենք հասկանում ենք՝ այդ չարիքն այնքան է խտացել, որ կարող ենք ՀՀ վերջին կտորը կորցնել: Հիմա բոլորը պատրաստվում են ընտրությունների, հանցագործը պետք է նստի բերդում, ոչ թե պատրաստվի ընտրություններին: Նիկոլը ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝ հանցագործ է ու վաղուց պետք է դատվեր: Եթե նա հասնի ընտրություններին ու կեղծելով ընտրությունները՝ նորից ընտրվեն, մենք կարող ենք կորցնել ՀՀ-ն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930