Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Ադրբեջանն իր ուզածին հասնելու է առանց պատերազմի, տրամաբանությունը ո՞րն է, որ Փաշինյանը վերընտրվի»

Ապրիլ 08,2026 15:10 Share

«Վարչապետն ասաց, որ եթե ինքը չի ընտրվելու, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի։ Դա անթույլատրելի մոտեցում է, որովհետեւ այստեղ առաջ է գալիս շատ հասարակ ու էլեմենտար մի վերլուծություն։ Ասում է՝ եթե ես չվերընտրվեմ՝ պատերազմ կլինի։ Մենք գիտենք, թե պատերազմ հրահրողն ով պետք է լինի՝ Ադրբեջանը։ Ադրբեջանը ինչո՞ւ պետք է պատերազմի, ինչո՞ւ պետք է բերի իր երիտասարդներին զոհի, ինչ-որ բան պետք է ստանա, ճի՞շտ է այդ պատերազմի դիմաց։ Հետեւաբար, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, պատերազմ չի լինում, տրամաբանական է, որ այդ դեպքում Ադրբեջանն այդ ինչ-որ բանը ստանում է առանց պատերազմի, օրինակ, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա նշեց, որ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան Հայաստանի վերջի սկիզբն է լինելու։ «Ենթադրենք, որ պահանջը դա է, հիմա եթե ինքը դրան հասնելու է առանց պատերազմի, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում այդպես կանի։ Բայց եթե ես գտնում եմ, որ ադրբեջանցի փախստականների վերադարձը դա Հայաստանի վերջի սկիզբն է՝ որպես պետականություն, ապա Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում մենք Հայաստանի վերջի սկզբի առաջին քայլն ենք անում։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չի վերընտրվում, այլ ուժ է ընտրվում, հավանական պատերազմի դեպքում մենք հնարավորություն ենք ունենում վերջի սկիզբը ոտք չդնել։ Հետեւաբար, տրամաբանությունը ո՞րն է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, տրամաբանություն չկա»,- ասաց Աղազարյանը։

Նա ասաց, որ իշխանության մոտ խուճապային տրամադրություններ են։ «Երեկ էր հայտնի չարաբաստիկ օրենքը, որն ընդունվեց, ես ասացի հետեւյալը, որ այսօր ընդդիմության առաջատար ուժը «Մեր ձեւով» շարժումն է, բայց ինքը ճիշտ ճանապարհով չի գնում։ Եթե այսպես շարունակի, «Մեր ձեւով» շարժումը ֆինիշին չի հասնելու, հետեւաբար, հստակ առաջարկություն են արել, որը գրեթե ապահովում է «Մեր ձեւով»-ի իշխանության գալը։ Եթե իրենք մեր առաջարկությունը չընդունեցին, ապա հարցեր կառաջանան, թե ինչու չեն ընդունում մեր առաջարկը։ Եթե ինքը հասնի ֆինիշին, ապա հավաքական ընդդիմությունը հաղթանակ է տոնելու»,- հավելեց Հովիկ Աղազարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հովիկ Աղազարյանից լուսանկարում մեջբերումը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930