«Երբ մենք ասում ենք՝ արտահանման շուկայի ընդլայնում, նաեւ դա նկատի ունենք, որ դու կախված չլինես մի շուկայից, մի ճանապարհից եւ մեկ արտարժույթի տատանումներից։ Դրանից բացի, նաեւ լոգիստիկ կազմակերպությունները պետք է բաց լինեն, մենք նաեւ հակամենաշնորհային քաղաքականություն պետք է իրականացնենք»,- «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժինը ներկայացնելուց հետո պատասխանելով ասաց ներկաների հարցերին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Տվյալ պարագայում հարցը վերաբերվում էր ծիրանի արտահանմանը, ինչն անցյալ տարի մեծ խնդիր դարձավ։
«Դրանից բացի, երբ ասում ենք մթերում, մյուս խնդիրն էլ կա․ դու կարող ես արտահանել թարմ ծիրան եւ վերամշակված ծիրան։ Եթե թարմի հետ կապված խնդիր է առաջանում, ապա դա պետք է փոխհատուցել վերամշակող կարողությունների զարգացմամբ։ Փառք Աստծո, ծիրանի ջեմ ամեն տեղ են ուտում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































