ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։
🔸Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու գործարարներին հայկական արտադրանքը նոր և ավելի լայն շուկաներում ներկայացնելու գործում, մասնավորապես՝ ԱՄՆ, ԵՄ, Կանադա և մի շարք այլ ուղղություններով։
🚛 Գևորգ Պապոյանը նշել է, որ Կառավարության առաջնահերթություններից է տեղական արտադրողների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաև միջազգային շուկաներում նրանց մրցունակության բարձրացումը։
Մասնակիցները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում հանդիպող հիմնական խնդիրները, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


















































